Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Արևային սուրճ

Արևային սուրճ

Ձմռանը Իսլանդիայի շատ շրջաններ մխրճվում են ականակիր մշուշի մեջ ոչ այնքան երկրի բևեռային գոտուն մոտ լինելու պատճառով, որքան լեռնային ռելիեֆի: Այդ պատճառով շատ հովիտներում լեռան ետևից արևի ճառագայթների դուրս գալը միշտ ընդունվել է որպես մոտալուտ գարնան նախերգանք, նրա ոսկե նշան: 


Գյուղացիները շրջակա դաստակերտներից հավաքվում էին պայմանական վայրում՝ փորձելով ձիթաբլիթներ պատրաստել և սուրճ եփել, քանի դեռ քմահաճ արևը նորից չի թաքնվել գագաթների ետևում: Ուրախությունը շարունակվում էր նաև մայրամուտից հետո և կրկնվում արևի կրկին դուրս գալուն պես` քանի դեռ նրա լույսը նորից առօրեություն չէր դառնում:


Չնայած Իսլանդիայի հեռավորությանը սուրճ արդյունահանող տերություններից, տաք առույգացնող ըմպելիքը, որն ի հայտ է եկել 1772 թ., անմիջապես գրավեց իսլանդացիների սրտերը: Բացի սուրճից, միայն սպիրտը և ծխախոտն էին մեծ պահանջարկ վայելում և՝ անկախ բնակչության հնարավորությունից, իրենց ապահովում էին նախընտրած առաջին անհրաժեշտության ապրանքով:


Սուրճը հենց այն օդանցքն էր` թմրած, սոված գյուղացու համար նվազագույն շքեղությունը, որը թույլ էր տալիս նրան իրեն մարդ զգալ և, սուրճը վայելելով,  հարևանների հետ ուրախանալ երկար սպասված արևածագով:


Տոնակատարության տարեթիվը, իհարկե, կախված է արևածագից` առանձին վերցված վայրում, սակայն խոշոր բնակելի կետերում տարեթիվն ընդունված է վերցնել միջինը և ֆիքսել, որն էլ հունվարի 27-ն է: Եվ այսօր առիթ ունենք բարձրացնել մեկ բաժակ թեյ կամ այլ սիրելի ըմպելիք` իրենց արևին սպասող Ռեյկյավիկի բնակիչների համար:


Սուրճի ստեղծման պատմությունն ընդգրկում է մի քանի փուլ: Այն սկիզբ է առել  հին ժամանակներից, սակայն սուրճի ծագման մասին ստույգ թվային տվյալներ մինչեւ հիմա էլ չկան:


Համարվում է, որ սուրճի հետաքրքիր ազդեցությունն առաջինը նկատել են եթովպիացիների նախնիները, եթովպական Կաֆա քաղաքն էլ համարվում է սուրճի հայրենիքը, որտեղից գալիս է ըմպելիքի միջազգային անվանումը` կոֆե: Այսօր սուրճն աշխարհի ամենասիրված ու հանրամատչելի ըմպելիքներից է: Գոյություն ունի սուրճի մոտ քառասուն տեսակ, բայց օգտագործվում է ընդամենը չորս տեսակի բերքը:


Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեր օրերում երկիր մոլորակի բնակչության ճնշող մեծամասնությունը համոզված է՝ օրն աշխույժ սկսելու լավագույն միջոցը մի գավաթ սուրճն է: Ըստ նույն աղբյուրի տվյալների` հայերն աշխարհում միջին չափավորությամբ սուրճ օգտագործողներից են. այս ըմպելիքի մեծ սիրահարներ են հատկապես սկանդինավյան երկրների բնակիչները, իսկ առաջատարը Ֆիլանդիայի բնակիչներն են:


Հայերի ավանդը սուրճի տարածման գործում նույնպես մեծ է. XVII դարում Եվրոպայում առաջին սրճարանը հայերն են բացել:


Հայաստանում տարեկան սպառվում է մոտ 11 հազար տոննա սուրճ:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ